Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվտանգության աշխատակիցները հարվածել են պաշտոնյաներին նկարող լրագրողներին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
goxerov

Քիչ առաջ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցին պատկանող սրճարանում էին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը։ Այստեղ նկարահանումներ անող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը և «Ա1+»-ի թղթակից  Ռոբերտ Անանյանը, նրանց նկատելով,  սրճարանի մերձակա տարածքից նկարել  են   նաեւ նրանց։ robert Քիչ անց լրագրողներին են մոտեցել հյուրանոցի դիմաց ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները, լրագրողներին ասել, որ դա անձնական տարածք է և չի կարելի նկարահանել այնտեղ գտնվող անձանց։ Լրագրողներն ի պատասխան ասել են, որ այդ անձինք հանրային դեմքեր են, և օրենքով թույլատրված է հանրային տարածքում գտնվող անձանց նկարահանել։ Օրենքին որևէ կերպ հղում չկատարելով՝ անվտանգության երկու աշխատակիցները, որոնց անձնական տվյալները չհաջողվեց ճշտել, կոպիտ մեթոդներով խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, նրանցից մեկը երկու անգամ հարվածել է  Սիսակ Գաբրիելյանին, հայհոյել նրան, մյուս անվտանգության աշխատողը հարվածել է  Ռոբերտ Անանյանի ձեռքին և տեսախցիկին՝ պահանջելով չնկարահանել Սիսակ Գաբրիելյանի վրա հարձակված անվտանգության աշխատակիցների գործողությունները։ Լրագրողները տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին խնդրել են կարգի հրավիրել անվտանգության աշխատակիցներին։ Իրավապահները, սակայն, փորձ չեն արել սաստելու և կանխելու անվտանգության աշխատակիցների գործողությունները։ Ի դեպ, լրագրողներն այստեղ էին եկել System of a down սիրված ռոք խմբի անդամներին նկարելու. այստեղ էին նաեւ հարյուրավոր երկրպագուներ։ Լուսանկարի երկու երիտասարդները լրագրողների աշխատանքը խոչընդոտող անվտանգության աշխատակիցներն են։ Տեսանյութը քիչ ավելի ուշ