Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցեղասպանության վերապրածները

Մշակույթ
gg

Պատկերներ, որոնք ցեղասպանությունը փորձել է ջնջել։ Նազիկ Արմենակյանի «Վերապրածները» ցուցահանդեսում, որը տեղի ունեցավ Սարգիս Մուրադյան ցուցասրահում,  ներկայցված էր ցեղասպանության վերապրածների դիմանկարներ։ Սրանք միայն լուսանկարներ չեն, այլ վերապրողի կերպարի միջոցով դրանք փորձում են 1915 թ–ի իրադարձությունները կապել նորօրյա իրականության հետ։ Նման լուսանկարներ անելու գաղափարը ծնվեց դեռեւս 2005 թվականին, երբ Արմենակյանը դիմանկար ստեղծելու առաջադրանք ստացավ։ Ստեղծեց ցեղասպանությունը վերապրածի լուսանկար, որը մեծ արձագանք ունեցավ։ Դրանից հետո էլ որոշեց ցեղասպանությունն ապրածների լուսանկարների շարք անել.«Երբ նկարում ես մի կադր, դա կարող է շարունակություն ունենալ, սկսում ես հետաքրքրվել, ուսումնասիրել։ Սրանք հետեւանքային լուսանկարներ են. Ի՞նչ թողեցին այդ տարիները, ի՞նչ վերապրեցին, ինչպե՞ս շարունակեցին ապրել, ինչպե՞ս եկան Հայաստան»,–ասում է լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը։ Այս շարքի համար լուսանկարիչը աշխատել է 10 տարի եւ ստացել 45 վերապրածի լուսանկար.«Նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչումն է՝ականատեսների դեմքերի, պատմությունների միջոցով։ Ոչ թե գոռում ենք,այլ ցույց տալիս»։ Նոյեմ Բեյազյանի հայրը, ով մեղվապահ էր, այդ տարիներին նրան թաքցնելով փեթակի մեջ՝հասցրել է Հունաստան։ 47 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Այս պատմության նման մնացյալ վերապրածները լուսանկարչին եւս պատմել են իրենց փրկության եւ գոյատեւման պատմությունները։ Լուսանկարներում կարող ենք նկատել, որ վերապրածները ձեռքերում պահել են իրենց երիտասարդության տարիների լուսանկարները, այսինքն՝կապ է պահպանվել անցյալի ու ներկայի միջեւ։ Ցուցահանդեսում ներառված լուսանկարներն ու պատմությունները պատրաստի ծավալուն գիրք է, որը տպագրվելու է Գերմանիայում։ Իսկ ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մայիսի 2-ը։ Նախատեսվում է ցուցահանդեսներ կազմակերպել նաեւ մարզերում։ image (5) image (4) image (3) image (2) image (1) image