Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք արդեն 10 միլիոն չենք. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
գալուստ

«Եվս մեկ խաչքար առ Աստված, իսկ վերեւից նայում է արդեն տիեզերական վարդապետ Նարեկացին,- այս խոսքերը Գալուստ Սահակյանն ասում է Փարաքարում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի բացմանը։ Ազգային ժողովի նախագահն այսօր ընդհանրապես պոետիկ է տրամադրված։- Լուռ էր 15-ին, 1915 թվական, լուռ էր մարդկությունը»։ Խորհրդարանի խոսնակը վստահեցնում է, որ չնայած մարդկությունը ձայն չհանեց, բայց նա պիտի զգա, որ առանց հայերի ինքը կիսատ է, քանի որ հայերը ազգ են, որոնք համաշխարհային մշակույթի կիզակետում են եղել՝ Հռոմի Պապի վերջին պատարագը վկա. «Համայն հայությունը ցեղասպանությունից հետո կաթիլ առ կաթիլ կարողացավ աշխարհին ապացուցել, որ աշխարհը տկար է, երբ տեղի են ունենում ցեղասպանություններ եւ պատերազմներ»։ Այսօր Գալուստ Սահակյանը նայում է առ Աստված եւ զգում, որ աշխարհը չպիտի լռեր, բայց լռեց։ Բայց մենք, որ 10 միլիոն էինք, արդեն ցեղասպանության ոգեկոչման օրերին ավելի շատ ենք. «Արդեն 10 միլիոն չենք։ Նրանք, ովքեր կտտանքների արդյունքում ստիպողաբար փոխեցին իրենց կրոնը, ետ են վերադառնում մեր շարքերը»։ Մենք շարունակելու ենք պայքարը, բայց չենք մտածելու, որ նրանք ընդունելու են ցեղասպանությունը։ Նրանք էլ պետք է քաղաքակրթվեն, որպեսզի ընդունեն ցեղասպանությունը։ Դարձյալ Հռոմի պապի պատարագը վկա, որը ճանաչեց մեր Նարեկացուն. «Անհատ, որը կարողացավ խոսել Աստծո հետ, անհատ, որը կարողացավ Աստծուն ներկայացնել աշխարհը, անհատ, որը այսօր սրբագործվեց տիեզերքում եւ իմ ժողովրդի ամբողջ հույսերն ու արարումների պատմությունն ու գաղտնիքը առ Աստված կշարունակվի»։ Այսօր, ըստ Գալուստ Սահակյանի ամբողջ աշխարհն է մեզ հետ, եւ մենք պետք է կարողանանք տիրապետելի դարձնել մեր գործերը, եւ մեր յուրաքանչյուր սերունդի արյունը պիտի շրջանառվի մեր ազգային խնդիրներով, այսինքն, պահանջատիրությամբ եւ հայրենատիրությամբ. «Այս անմոռուկների ժամանակաշրջանում ես կարծում եմ կամ կգա մի ժամանակ, երբ Կոմիտաս կլսենք՝ որպես արվեստի բարձրագույն որակ, բայց չենք խեղճանա ու չենք ցավի մեր զոհերի համար»։