Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարեգին Չուգասզյանը կմնա կալանքի տակ

Քաղաքականություն
7ae8229959a937fef62d92d5522ff084

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի կալանքի փոփոխման վերաբերյալ բողոքը։ Փաստաբանների խումբը միջնորդել էր փոխել Չուգասզյանի նկատմամբ առաջին ատյանի նշանակած խափանման միջոցը՝ կալանքը: Հիշեցնենք, որ երեկ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր նաեւ Ժիրայր Սեֆիլյանի, Պավել Մանուկյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ Արամ Հակոբյանի գործերով բողոքները: Իսկ Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանի գործով բողոքի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա վաղը։ Ապրիլի 7-ին ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը, Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը, Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գեւորգ Սաֆարյանը։Նրանք մեղադրվում են ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների փորձի նախապատրաստման մեջ։