Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարկ Լելիեւրը հրավիրել է 20 ֆուտբոլիստ

Սպորտ
sport-hajastan-19

Հայաստանի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը ապրիլի 23-28-ը կանցկացնի կարճատեւ ուսհավաք Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Պատճառն այն է, որ ապրիլի 26-ին եւ 28-ին Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը ընկերական հանդիպումներ է անցկացնելու Ուզբեկստանի այդ տարիքային ընտրանու հետ: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Լելիեւրն այդ խաղերին նախապատրաստվելու համար թիմ է հրավիրել 20 ֆուտբոլիստ, որոնցից 6-ը հանդես է գալիս արտասահմանյան ակումբներում: Դրանք են դարպասապահ Մարկ Գրիգորյանը («Դոնաֆելդ», Ավստրիա), պաշտպաններ Ալեքսանդր Դեմիրջյանը (ՊՍԺ, Ֆրանսիա), Գրիգորի Էմեկսուզյանը («Ստրոգինո», Ռուսաստան), կիսապաշտպաններ Դավիթ Մարտիրոսյանը («Զենիթ», Ռուսաստան), Հայկ Գալստյանը («Հոֆենհայմ», Գերմանիա) եւ հարձակվող Գոռ Աղբալյանը («Հերենվեն», Հոլանդիա):