Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Ջուլֆալակյանը հրավիրել է 9 ըմբիշ

Սպորտ
sport-ymbshamart

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ապրիլի 24-26-ը Սոֆիայում կայանալիք միջազգային մրցաշարին հրավիրել է 9 ըմբիշ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ամեն տարի անցկացվող այդ մրցումներում մերոնցից հանդես կգան Նարեկ Խաչատրյանը (59 կգ քաշային կարգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը, Կարապետ Չալյանը, Վարշամ Բորանյանը (երեքն էլ` 75 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (80 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Լեւոն Ջուլֆալակյանը նշել է, որ 59 կգ քաշային Ռոման Ամոյանը բաց է թողնելու այս մրցաշարը քթի վիրահատության պատճառով, իսկ 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը վնասվածք ունի: Նշենք, որ մեր հավաքականը մայիսի 13-27-ը Ծաղկաձորում համատեղ ուսհավաք կանցկացնի Բելառուսի, Լեհաստանի, Լիտվայի, Շվեյցարիայի եւ Նորվեգիայի թիմերի հետ: