Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չինական դպրոցի նախագծային աշխատանքներն ավարտի փուլում են

Հասարակություն
399175dd1c51ca0808f1338d96b9d285

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել  Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի  ծրագրի  աշխատանքային խմբի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև աշխատանքների իրականացման ընթացքին հետևելու նպատակով Երևան ժամանած  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  առևտրի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության գործադիր բյուրոյի ղեկավարը: Աշխատանքային խումբը նախարարին տեղեկացրել է, որ ավարտական փուլում են  դպրոցի նախագծային աշխատանքները, զուգահեռաբար ընթացքի մեջ են տարածքում գտնվող նախկին դպրոցի շենքի ապամոնտաժման աշխատանքները, այժմ նախապատրաստվում է  կառուցապատման ծրագրի պայմանագիրը, որը կողմերը կվավերացնեն  առաջիկայում: Կարևորելով չինական դպրոցի ծրագրի նշանակությունը՝ կրթության, մշակույթի ոլորտում հայ-չինական հարաբերությունենրի ամրապնդման տեսանկյունից, նախարար Ա.

Աշոտյանը գուհունակությամբ արձանագրել է, որ չինական կողմը հետևողականորեն իրագործում է ստանձնած պարտավորությունները: Միաժամանակ նախարարը հավաստիացրել է, որ հայկական կողմը ևս աշխատանքների կազմակերպման ընթացքում առաջացած բոլոր խնդիրներին պատրաստ է օպերատիվ լուծումներ տալ: Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է համատեղել ջանքերը, որպեսզի չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի կառուցապատման աշխատանքները մեկնարկեն հնարավորինս սեղմ ժամկետներում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև նախագծի տեխնիկական և կազմակերպչական այլ հարցերի:

ԿԳՆ