Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լիկվիդացիոն գներ». բազմաթիվ խանութներ փակման շեմին են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
Diana-xanut-nkar

«Լիկվիդացիոն գներ», «Մեծ զեղչեր», «Վաճառվում է կամ տրվում է վարձով» գրությամբ պաստառները փակցված են բազմաթիվ խանութների վրա։ «Ահավոր ա առևտուրը, հնարավոր չի գոյատևել, ստիպված լիկվիդացիոն գներ ենք դրել, որ փակենք խանութը»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասում է խանութներից մեկի սեփականատեր`Սոֆյա Բաղդասարյանը։ Ապրանքաշրջանառության համար վերցված վարկերն ու տարածքի վարձավճարները տնտեսվարողները չեն կարողանում ժամանակին մարել։ Նրանց խոսքերով՝ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսով զբաղվելը դարձել է պարզապես անհնարին։ «Տարածքը ես վարձակալել եմ, ես չգիտեմ ու չեմ էլ կարողանում հասկանալ` սա հավաքելուց հետո ինչ բիզնես կարող եմ դնել, ինչը կարդարացնի, ինչը կաշխատի»,-ասում է Սոֆյա Բաղդասարյանը։ Տնտեսագետ Զոյա Թադևոսյանը ստեղծված իրավիճակը բացատրում է մի քանի հանգամանքով՝ գործազրկության բարձր մակարդակ, սպառողների գնողունակության կտրուկ անկում, արտագաղթ, մրցակցության ոչ հավասար պայմաններ։ Այս համատեքստում տիկին Թադևոսյանը նկատում է. «Եթե չկա տնտեսվարման համար բարենպաստ պայմաններ, հարկային կայուն համակարգ, կա կոռուպցիա, կա անընդհատ այնպիսի մեխանիզմների կիրառում, որ մարդկանց ստիպում են ավել հարկեր մուծել՝ պետական բյուջեն լցնելու համար, այսպիսի պայմաններում, այդ ո՞ր տնտեսվարողը կուզենա աշխատել»։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարվա համեմատ հունվարին ներքին առևտրաշրջանառության ծավալները նվազել է 7.4, փետրվարին ՝ 6.4, իսկ մարտին՝ 5,3 %-ով։ Տնտեսագետին այս տվյալները հավատ չեն ներշնչում։ Մանրամասները դիտեք տեսանյութում