Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավութօղլուն հանդես է եկել 1915-ի հետ կապված ուղերձով. news.am

Քաղաքականություն
a79316185602d528187755ff661b0f04

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել 1915-ի հետ կապված հայերին ուղղված ուղերձով: Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի ուղերձում նշվել է, որ Օսմանյան կայսրության վերջին տարիներին դարերով միասին ապրող տարբեր ազգերի եւ կրոնների ներկայացուցիչ շատ քաղաքացիներ են մեծ տառապանքներ կրել: «Մենք, որպես Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում այդ տառապանքները կրած եւ որպես տարբեր էթնիկ եւ կրոնական համայնքի պատկանող ժողովուրդների թոռներ հիշատակում ենք տեղի ունեցածը, հարգանքի տուրք մատուցում մահացած օսմանյան հայերին եւ ցավակցում նրանց թոռներին: Օսմանյան հայերի հիշողությանը եւ մշակույթային ժառանգությանը տեր կանգնելը Թուրքիայի մարդկային պարտականությունն է: Այդ համատեքստում ինչպես ամբողջ աշխարհում, Ստամբուլի հայոց պատրիարքարանում էլ ապրիլի 24-ին օսմանյան հայերի հիշատակին պատարագ է մատուցվելու: Ինչպես նախորդ տարի ասած Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հայաստանն ու Թուրքիան միասին հարգեն օսմանյան հայերի հիշատակը, դա ավելի իմաստալից կլինի: Պատմությունը չպետք է քաղաքական գործիք լինի: Մենք հավատում ենք այդ հասուն մտածելակերպին: Հրանտ Դինքի մահվան տարելիցին իմ ուղերձում ասածի պես, հնարավոր է՝ հին ժողովուրդները հասնեն միմյանց հասկանալու եւ միասին ապագային նայելու հասունության: Այսօր էր առանց տառապանքների խտրականության 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններում մահացածներին հարգանքով ենք հիշում: Մյուս կողմից, մեր տառապանքները թեթեւացնելու համար մահացածներին հիշատակելու չափ հավատում ենք, որ կարեւոր է առերեսվել անցյալի հետ Շարունակությունը News.am կայքում