Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հաղթեց Ուկրաինային

Սպորտ
aronyan

Ծաղկաձորում ընթացող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթեց Ուկրաինայի ընտրանուն: Մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով իրեն բնորոշ գեղեցիկ ոճով առավելության հասավ Ռուսլան Պոնոմորյովի նկատմամբ: Սեւերով հանդես եկած Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին՝ համապատասխանաբար Վասիլի Իվանչուկի եւ Ալեքսանդր Մոիսեյենկոյի հետ: Անչափ լարված պայքարում անցավ Սերգեյ Մովսիսյան – Պավել Էլյանով պարտիան: Նավակային վերջնախաղում մեր գրոսմայստերը չնայած մեկ զինվոր քիչ ուներ, սակայն ճիշտ պաշտպանվեց եւ ի վերջո մրցակցին ստիպեց խաղաղ դաշն կնքել: Այդպիսով, Հայաստանի հավաքականը հաղթեց 2,5:1,5 հաշվով եւ առաջին միավորները վաստակեց առաջնությունում: Վաղը նախատեսված 3-րդ տուրում մեր ընտրանին ուժերը կչափի Կուբայի ազգային թիմի հետ: