Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ազատամարտիկը հացադուլ կանի սեփական տանը (տեսանյութ)

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը այսօրվանից հացադուլ է սկսում ՄԻՊ գրասենյակի մոտ։ Պահանջը՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Ինչու ՄԻՊ գրասենյակի մոտ. «Որպեսզի հրավիրեմ Կարեն Անդրեասյանի ուշադրությունը»։ Սակայն հացադուլը ՄԻՊ գրասենյակի մոտ սկսելուց հետո ազատամարտիկը կգնա տուն, մինչեւ ամսի 25-ը հացադուլը կշարունակի տանը, որից հետո կվերադառնա ՄԻՊ գրասենյակի մոտ, եւ, իր բառերով, կշարունակի այնքան, մինչեւ ՀԽ կալանավորված անդամներին բաց թողնեն։ Ազատամարտիկն այսօր ավելացրել է, որ իրենք իշխանություն չեն ուզում, ոչ էլ ընդդիմություն. «Մենք բոլորս հայ ենք, իշխանությունն էլ է հայ, ուզում ենք, որ բոլորը համերաշխ լինեն»։