Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիայի ԱԳՆ-ը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը. PanARMENIAN.Net

Քաղաքականություն
Frank-Walter-Steinmeier

ԳԴՀ արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը սատարել է նրանց, ով կոչ է անում հայերի զանգվածային սպանություններն Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն անվանել: 1915 –ին կատարվածը կարելի է «միավորել ցեղասպանություն հասկացության մեջ», հայտարարել է նա Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում: Ըստ գերմանացի սոցիալ-դեմոկրատների առաջնորդներից մեկի, նա լավ է հասկանում նրանց դրդապատճառներն ու զգացմունքները, ովքեր պահանջում են ամրագրել ցեղասպանություն եզրույթը Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կատարված հանցագործությունների վերաբերյալ: Միաժամանակ ԱԳ նախարարը նշել է, որ գնալով «ահագնացող քաղաքական բանավեճերն այդ հարցի շուրջ կարող են «բարդացնել կամ նույնիսկ անհնարին դարձնել» լուրջ ու ուղիղ երկխոսությունը Թուրքիայի ու Հայաստանի միջև, հայտնում է Ռոսբալտը: Իր հերթին Բունդեսթագում քրիստոնյա դեմոկրատների խմբակցության փոխնախագահ Ֆրանց Յուզեֆ Յունգը հայտարարել է, որ իր կուսակցությունը մտադիր է հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն անվանել` անկախ Անկարայի բողոքներից: «Մենք կգտնենք ձևակերպում, որը համապատասխան կերպով կբնորոշի ցեղասպանության փաստը, որ եղել է Թուրքիայում 100 տարի առաջ»,-հայտարարել է նա Saarbrücker Zeitung պարբերականին տված հարցազրույցում: «Ցեղասպանություն» բառը պետք է ներառված լինի բանաձևի տեքստում, որն առաջիկա օրերին ընդունելու է Բունդեսթագը, ասել է Յունգը: Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ այդ բառն իր ելույթի խոսքում կարտասանի նաև Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը: Մինչ օրս Գերմանիայի կառավարությունը խուսափում էր «ցեղասպանություն» եզրույթից 1915-ի իրադարձություններին անդրադառնալիս: Ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկում կլինի հայերի դեմ գործած ոճրագործությունը ցեղասպանություն ճանաչելու շուրջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը և կանցլեր Անգելա Մերկելը չեն մասնակցի Թուրքիայում Դարդանելի (Չանաքքալե, Գալիպոլի) ռազմական գործողությունների 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Թուրքական ընդդիմադիր Zaman թերթի կայքը գրում է, որ նախագահ Գաուկը իր նախապատվությունը տվել է հայերին: Նա Բեռլինում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին և հանդես կգա ելույթով: Մանրամասներն՝ այստեղ