Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փոքր Մհեր կրթահամալիր»-ը յուրացրել է ավելի քան 22,5 մլն դրամ

Հասարակություն
14295294268051

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ի բյուջեից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նախաքննությամբ  պարզվել եւ հիմնավորվել է, որ «Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ի` թվով 165 հայակազունների համար սնունդ և պարենային մթերք ձեռք բերելու նպատակով  ՀՀ պետական բյուջեից նախատեսվել եւ փոխանցվել է գումար  365 օրվա համար։ Քննությամբ  բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նախատեսված գումարից կատարվել է  22.643.000 ՀՀ դրամի յուրացում, պարզվել դրա եղանակը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նշված ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձին՝ Է.Միքայելյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ  գլխավոր հաշվապահ Շ.Պապիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Նշված մեղադրանքի մասով նախաքննությունն ավարտվել է  եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան, իսկ անջատված վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: