Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ախթալայի կոմբինատը սպառնալիք է Մեծ Այրումի բնակչության համար (տեսանյութ)

Մարզեր
untitled15

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի Մեծ Այրումի պոչամբարը շահագործվում է բնապահպանական լուրջ խախտումներով։ Ավելին՝ Կոմբինատի տնօրինությունը ուզում է այդտեղ եւս մեկ պոչամբար կառուցել, քանի որ ներկայում շահագործվողն արդեն պռնկեպռունկ լիքն է։ Այրումցիները պահանջում են կոմբինատի ղեկավարությունից՝ աշխատել առանց իրենց առողջությանն ու շրջակա միջավայրին վնաս հասցնելու, ինչպես նաև ստանձնել բնապահպանական խնդիրների դիմաց համայնքի առաջ հստակ պարտավորություններ։ Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում