Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցաշար՝ լեգենդար հրաձգուհու հիշատակին

Սպորտ
sport-simonyan-hushamrcashar

Ապրիլի 17-19-ը Երեւանում անցկացվել է լեգենդար հրաձգուհի Զինաիդա Սիմոնյանի հերթական հուշամրցաշարը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, հուշամրցաշարին մասնակցել են Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցների 70 ներկայացուցիչներ: Ըստ մրցաձեւերի հուշամրցաշարի հաղթողներ են դարձել հետեւյալ մարզիկ-մարզուհիները. Վազող թիրախ, 10 մ, 30+30 կրակոց, տղաներ` Հովհաննես Խաչատրյան (Գյումրի) Վազող թիրախ, 10 մ, 20+20 կրակոց, աղջիկներ` Գոհար Հարությունյան (Երեւանի հրաձգության ՄԴ) Օդամղիչ հրացան` 10 մ, 60 կրակոց, տղաներ` Սուրեն Բերյան (Երեւանի հրաձգության ՄԴ) Օդամղիչ հրացան՝ 10 մ, 40 կրակոց, աղջիկներ` Մարիամ Միքայելյան (Երեւանի հրաձգության ՄԴ) Օդամղիչ ատրճանակ՝ 10 մ, 60 կրակոց, տղաներ` Ռոմիկ Վարդումյան (Երեւանի հրաձգության ՄԴ) Օդամղիչ ատրճանակ՝ 10 մ, 40 կրակոց, աղջիկներ` Էլմիրա Կարապետյան (Հրաձգության հանրապետական մարզադպրոց) Վազող թիրախ, խառը վազք, 10 մ, 2 x 20 կրակոց, տղաներ` Հովհաննես Խաչատրյան (Գյումրի) Վազող թիրախ, խառը վազք, 10 մ, 2 x 20 կրակոց, աղջիկներ` Լիլիթ Մկրտչյան (Երեւանի հրաձգության ՄԴ) Հուշամրցաշարին ներկա են գտնվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը եւ ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: