Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սէֆիլյանը կմնա կալանքի տակ (տեսանյութ)

Քաղաքականություն
sefilyan

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը անփոփոխ է  թողել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշումը, ըստ որի՝ Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը։ Այս պահին դատարանը քննում է նաեւ ՀԽ Գյումրու գրասենյակի համակարգող Արամ Հակոբյանի խափանման միջոց ընտրելու հետ կապված բողոքը։ Արամ Հակոբյանը 500.000 դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Հիշեցնենք, ապրիլի 7-ին ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը, Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը, Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գեւորգ Սաֆարյանը։