Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Սպորտ
մեդալ

Ֆրանսիական Մոնպելիե քաղաքում ավարտված մարմնամարզության Եվրոպայի անհատական 6-րդ առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճեցին ընդամենը մեկ մեդալ: Փորձառու մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը նժույգաթափերի որակավորման փուլում չնայած զբաղեցրեց 7-րդ տեղը, սակայն եզրափակիչ մրցումներում գերազանց դրսեւորեց իրեն եւ ցույց տվեց երկրորդ արդյունքը: Այդպիսով, 31-ամյա մարզիկը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Իսկ ահա օղակների եւ հենացատկի որակավորման փուլում երրորդ տեղերը գրաված Վահագն Դավթյանն ու Արթուր Դավթյանը չկարողացան պահպանել միավորների առավելությունը եւ ի վերջո դուրս մնացին առաջին եռյակից՝ համապատասխանաբար գրավելով 5-րդ եւ 4-րդ տեղերը: