Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միլիոնավոր կյանքեր». Շ. Ազնավուր, Ա. Ջիգարխանյան, Ջ. Գասպարյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
sharl

Տեղի  է ունեցել «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակի պրեմիերան, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակը նկարահանվել է համանուն ծրագրի շրջանականերում, որի հեղինակներն են Կարեն Մարգարյանը, Տիգրան Պետրոսյանը և Գրիշա Աղախանյանը: Հայոց ցեղասպանության մասին պատմող «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակի բառերը գրել է բանաստեղծ Ռիդա Մեյը, երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր և պրոդյուսեր Կարեն Մարգարյանը: Տեսահոլովակի ռեսժիսորներն են Միհրան Ստեփանյանը, Հայկ Ատոմցը, Օլեգ Մովչանը, Նատալիա Իվանովան և Օլեգ Տարավկովը: Տեսահոլովակում նկարահանվել են Շառլ Ազնավուրը, Ջիվան Գասպարյանը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեն Տեզյանը, Մոնսերատ Կաբալիեն, Սեբու Սիմոնյանը, Պատրիկ Ֆիորին, Կոկո Յորքը, Մարիամ Մերաբովան, Անդրեյ Դավիդյանը, Արթուր Աբրահամը, Տիգրան Պետրոսյանը եւ այլոք: