Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոսկի, արծաթ և բրոնզ՝ Եվրոպայի առաջնությունում

Սպորտ
sambo1

Սերբիայի Նովի-սադ քաղաքում շարունակվում է Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը: Մրցումների երկրորդ օրը՝ ապրիլի 18-ին մեր մարզիկներից ևս երեքը արժանացան մեդալի. Պատանիների 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, Դավիթ Նալբանդյան /81 կգ/՝ 2-րդ, իսկ երիտասարդների առաջնության 90-կգ քաշայինների պայքարում Էդիկ Պետրոսյանն ուժեղագույնն էր: Բանակի կենտրոնական մարզական ակումբի սան, զինծառայող մարզիկի պատվին հնչեց ՀՀ պետական օրհներգը: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին պատանիներից Դանիել Գաբրիելյանը /60կգ/ և երիտասարդներից Արման Նիազյանը /48կգ/ արժանացել էին բրոնզե մեդալների, իսկ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/ ՝ արծաթե պարգևների: Մեր մյուս մարզիկները մրցագորգ դուրս կգան ապրիլի 19-ին:     www.sambo.am