Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շաբաթօրյակ` Հրազդանի կիրճում և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հասարակություն
shabat

Մայրաքաղաքի փողոցների, բակերի, այգի-պուրակների,  ընդհանուր օգտագործման այլ տարածքների սանմաքրման ու բարեկարգման աշխատանքները շարունակվում են նաև համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին հաջորդող օրերին: Մայրաքաղաքը համատեղ ուժերով մաքրելու` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին այս անգամ միացել են «Հայաստան ծառատունկ» բարեգործական ծրագրի աշխատակազմը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ և դեսպանատների աշխատակիցներ, «Դեպի Հայք» կազմակերպության սփյուռքահայ երիտասարդ կամավորներ և Երևանի ավագանու «Բարև Երևան»  խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը: shabatoryak Շաբաթօրյակի անցկացմանն աջակցել է Երևանի քաղաքապետարանը` ողջ ընթացքում ապահովելով նաև շտապօգնության մեքենայի և անձնակազմի հերթապահությունը: Շաբաթօրյակի ընթացքում մաքրվել են Հրազդանի կիրճի`մանկական երկաթուղուն հարակից հատվածները: Մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքն էլ մաքրվել ու բարեկարգվել է Հայաստանի զինվորական կոմիսարիատի և Երևանի տարածքային զինվորական կոմիսարիատի աշխատակիցների ջանքերով: Նույն օրվա հավաքված աղբի թափոնները  տեղափոխվելու էին աղբավայրեր: