Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» չկարողացավ հաղթել «Գանձասար-Կապանին»

Սպորտ
sport-gandzasar

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր Երեւանի «Միկան» սեփական հարկի տակ հյուրընկալեց Կապանի «Գանձասար-Կապան» թիմին: Մրցաշարի 22-րդ տուրի շրջանակում կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի: Հանդիպման 47-րդ րոպեին «Միկայի» բրազիլացի պաշտպան Ալեքսը բացեց հաշիվը: Սակայն դաշտի տերերին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը, քանի որ խաղավարտից չորս րոպե առաջ Ալեքսանդր Պետրոսյանը խփեց պատասխան գոլը` 1:1: «Միկան» 29 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ «Գանձասար-Կապանը» վաստակեց 26 միավոր եւ բարձրացավ 5-րդ հորիզոնական: 22-րդ տուրի մնացած հանդիպումները տեղի կունենան վաղը, ապրիլի 19-ին: «Արարատը» կընդունի «Ալաշկերտին», «Ուլիսը»` «Փյունիկին», իսկ «Բանանցը»` «Շիրակին»: