Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արևմտահայերենը պետք է դառնա պետական լեզու»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
80235041a50b9ff87cabc4b715e17260

Խոսելով  «Ցեղասպանության հետևանքները. լեզվական ցեղասպանություն» թեմայի մասին, լեզվաբան Ավիկ Մարությանը շեշտում է, որ 1915թ-ին եղել է հայերի ոչ միայն ֆիզիկական բնաջնջում, այլ նաև լեզվական ցեղասպանություն, քանի որ, եթե չկա լեզու, չկա նաև ազգ: Պարոն Մարությանի տեղեկացմամբ` տվյալ լեզուն ոչնչացնելու միտումը լինգվոցիդ  են անվանում, իսկ Թուրքիայում ոչ միայն  արգելել են արևմտահայերենը, այլև այդ լեզվակիր հանրությանը` դա եղել է նրանց պետության քաղաքականությունը: Այս համատեքստում լեզվաբանը նկատում է, որ դեռևս 1915թ-ից` հատուկ հրամանով արգելվել է խոսել հայերեն` 7 բառ հայերեն օգտագործելն արդեն իսկ մահապատիժ էր նշանակում, իսկ թուրքական իշխանությունները մեկը մյուսի ետևից կատարել են այդ հրամանը: «Այսօր, արդեն իսկ, մենք արևմտահայերենը պահպանելու խնդիր ունենք, և դրա համար մենք պետք է այն դարձնենք պետական լեզու, ինչպես նաև հաղորրդակցման մաս»,-ասաց լեզվաբանը, հավելելով նաև, որ արևմտահայերենը արդեն իսկ գտնվում է մահացության փուլում: Իսկ գրականագետ Դավիթ Գասպարյանը նշում է, որ թեև սահմանադրությամբ ամրագրված է, որ ՀՀ-ի պետական լեզուն հայերենն է , սակայն չի նշվում, որ խոսքն արևելահայերենի մասին է ,այնպես որ պետք է լինի լեզվի հավասար կիրառություն, իսկ արևմտահայերենը պետական պաշտպանության և հոգածության կարիք ունի: Հնագետ, պատմաբան Աշոտ Փիլիպոսյանն էլ կարևոր խնդիր է համարում Թուրքիայի կողմից իրականացված  մշակութային ցեղասպանությունը, քանզի նրանք անգամ անվանափոխել են տեղանունների անվանումները: Մասնագետները շեշտում են,  որ 1915թ-ին Էնվերի հրամանով ստեղծվել է տեղանունների անվանափոխման հանձնաժողով` հայկական, բուլղարական և հունական տեղանունները  փոփոխությունների ենթարկելու համար: