Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հայրապետյանը մեղադրեց ֆուտբոլասերներին (տեսանյութ)

Սպորտ
nemec

«Ես ֆուտբոլասերների ճնշման տակ սխալ թույլ տվեցի` հրավիրելով օտարերկրացի մասնագետի: Այսուհետ որոշել եմ, որ հավաքականի մարզիչը պետք է լինի հայ: Միայն նա կհասկանա, թե ում եւ ինչի համար է պայքարում», - այսօր կայացած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 13-րդ ժողովի ավարտից հետո հայտարարեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնում կրկին վերընտրված Ռուբեն Հայրապետյանը: Նա նաեւ ավելացրեց, որ ֆեդերացիան եւ նորընտիր գործադիր կոմիտեն այսուհետ մտածելու է նոր հավաքականի ստեղծման մասին, որպեսզի այն հաջողությամբ հաղթահարի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը եւ մասնակցի Ռուսաստանում կայանալիք եզրափակիչ մրցաշարին: Ինչպես նշեց Ռուբեն Հայրապետյանը, իր օրոք ֆեդերացիայի բյուջեն 2003 թվականի համեմատ ավելացել է տասնյակ անգամ, սակայն միաժամանակ ավելացրեց, որ իրենց չի հաջողվում լուծել կարեւորագույն խնդիրը` մտնել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Այսօր ընտրվեց նաեւ ՀՖՖ գործադիր կոմիտեի նոր կազմը: Ուշագրավն այն է, որ դրանում չկա գեթ մեկ նախկին ֆուտբոլիստ կամ մարզիչ: Ահա մեր ֆուտբոլային այրերը. Սամվել Ալեքսանյան (թեկնածությունն առաջարկել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ) Սուքիաս Ավետիսյան («Հայք» ՖԱ) Թովմաս Գրիգորյան («Լոռի» ՖԱ) Վիկտոր Դալլաքյան («Աչաջուր» ՖԱ) Հրայր Թովմասյան («Ուլիս» ՖԱ) Լեւոն Հասրաթյան («Դինամո-2000» ՖԱ) Կարեն Հարությունյան («Բանանց» ՖԱ) Կառլոս Ղազարյան («Միկա» ՖԱ) Էդուարդ Ղազարյան («Արմավիր» ՖԱ) Աշոտ Մանուկյան («Ֆուրման» ՖԱ) Էդիկ Մարգարյան («Կանազ» ՖԱ) Տարոն Մարգարյան («Լոկոմոտիվ» ՖԱ) Արմեն Մինասյան («Գանձասար» ՖԱ) Արտակ Մնացականյան («Զվարթնոց» ՖԱ) Արման Սահակյան («Շիրակ» ՖԱ) Բագրատ Նավոյան («Ալաշկերտ» ՖԱ) Գործկոմի նախորդ կազմից դուրս են մնացել Դերենիկ  Դումանյանը եւ «Բանանց» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Սարգիս Իսրայելյանը: