Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էկոտուրիզմ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

Քաղաքականություն
անտառ

ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակիցները` փոխնախարար Խաչիկ Հակոբյանի գլխավորությամբ և Կովկասի Բնության Հիմնադրամի Հայաստանյան ներկայացուցչությունը` տարածաշրջանային տնօրեն Դանիել Սեպիկի գլխավորությամբ, համատեղ շրջայց են իրականացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Կողմերը տեղում ծանոթացել են 2014 թ. ընթացքում արգելոցում իրականացված համատեղ ծրագրերի արդյունքներին, քննարկել 2015 թ. համար նախանշված անելիքները: Փոխնախարար Հակոբյանը, ընդգծելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացված ծրագրերի արդյունավետությունը` նշել է. «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների կայուն զարգացման հարցը գտնվում է նախարար Արամայիս Գրիգորյանի ուշադրության կենտրոնում: Նախարարության ջանքերն ուղղված են տարածաշրջանում պատշաճ պահպանություն և կենսաբազմազանության կայուն զարգացում ապահովելուն, որոնք լավագույն նախապայմաններ են  Հայաստանը էկոտուրիստական երկիր դարձնելու և մեր եզակի բնությունն աշխարհին ներկայացնելու համար»: CNF տարածաշրջանային տնօրեն Դանիել Սեպիկն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ բնապահպանության նախարարության և CNF-ի համագործակցությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներում, տվյալ դեպքում`  «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կատարված աշխատանքների արդյունքները և հույս հայտնել, որ Կովկասի բնության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերն առաջիկայում ևս ակտիվ կլինեն, քանի որ աշխատանքները տալիս են  ակնկալվող դրական արդյունքները: 2015 թ. աշխատանքներից կողմերը հատկապես կարևորել են արգելոցում նախատեսվող կենսաբազմազանության մոնիտորինգի և հաշվառման, ինչպես նաև էկոտուրիզմի զարգացման պլանի մշակման  աշխատանքները: