Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանության սպառնալիքներ և հրկիզում. կինը որոնվում է

Հասարակություն
vost2

Ապրիլի 17-ին, ժամը 05.35-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1963 թ. ծնված Գայանե Պ.-ի տան պատուհաններին և դռանը բենզին են լցրել: Մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ իր ծանոթ Նատալիա Շ.-ն հեռախոսով վիճաբանել է իր հետ, սպանության սպառնալիքներ տվել իր և իր ընտանիքի անդամների հասցեին, իսկ ապրիլի 17-ին, ժամը 04.30-ին, հրկիզման եղանակով փորձել է այրել իր տան մետաղյա դուռը և պատուհանները: Ձեռնարկվում են միջոցառումներ Նատալիա Շ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են դատաքիմիական և ապրանքագիտական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: