Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստը

Քաղաքականություն
9ee9c9e9be10f5aafa49857fe70049f1

Նիստը քննարկել է Հայաստանի մի շարք համայնքներում տեղական հանրաքվեների անցկացման և համայնքների խոշորացման հարցով Կոնգրեսի ձևավորած աշխատանքային խմբի մշակած հայտարարության նախագիծը: Նիստին մասնակցել են համայնքների ներկայացուցիչներ: Որոշում է կայացվել Կոնգրեսի պատգամավորների մասնակցությամբ խմբերի ձևավորման և խնդրո առարկա համայնքներ այցելելու վերաբերյալ: Վարչությունը քննարկել է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության հետ կապված կազմակերպական խնդիրներ: Նիստում հաստատվել է Կոնգրեսի ոլորտային հանձնաժողովների գործունեության` կանոնակարգով նախատեսված տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամանակացույցը: Վարչությունը որոշում է կայացրել ստեղծել աշխատանքային խումբ` Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված և պետական ուսումնական հաստատություններում կիրառվող դասագրքերում նորանկախ Հայաստանի պատմական իրադարձությունների խեղաթյուրման փաստերի ուսումնասիրման, վերհանման և դրանց հետ կապված առաջարկներ մշակելու նպատակով: Հետևյալ կազմով` Աշոտ Սարգսյան (պատմական գիտությունների թեկնածու) – նախագահ Արշակ Բանուչյան (պատմաբան) Հրանտ Տեր-Աբրահամյան (պատմաբան) Վահան Վարդապետյան (բժշկական գիտությունների թեկնածու) Վիկտոր Միրումյան (պատմաբան) Սամվել Կարաբեկյան (բանասիրական գիտությունների դոկտոր) Արման Մուսինյան (արևելագետ) Վարչությունը հանձնարարեց նաև Կոնգրեսի գիտության, կրթության և մշակույթի հարցերի հանձնաժողովին` կազմակերպել այդ խնդրի վերաբերյալ թեմատիկ քննարկումներ և լսումներ` հրավիրելով նաև այլ մասնագետների: Որոշում կայացվեց նաև մայիս-հունիս ամիսներին անցկացնել ժողովներ Կոնգրեսի տարածքային կառույցներում: