Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնում ենք Նազարբաեւի մոտ և ուզում ենք աշխարհն ընդունի ցեղասպանությունը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
d37259121fae2f2714e0cebcfd54f355

Պատմաբան Արմեն Մարուքյանի համոզմամբ` Թուրքիան ձախողել է Չանաքքալեի ճակատամարտի 100 ամյակի նշումը, որի մասին հրապարակել է նաև թուրքական պարբերականներից մեկը` «Զամանը»: Ըստ պատմաբանի` Չանաքքալեի ճակատամարտի նշումն ամբողջությամբ տեղավորվում է թուրքական ժխտողական քաղաքականության շրջանակներում, քանի որ այդ կերպ նրանք փորձում են ապրիլի 24-ի ոգեկոչման համար այլընտրանք դառնալ: «Դա,  որպես այլընտրանք դարձնել ապրիլի 24-ին՝ չի հաջողվել և շատ պետություններ են հայտարարել, որ այդ օրը բարձր մակարդակով ներկա են գտնվելու Հայաստանում` Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին»,-ասաց Արմեն Մարուքյանը; Վերջինիս համար, սակայն, անհասկանալի է, թե ինչու՞ է  այդ տոնակատարություններին ներկա գտնվելու Մեծ Բրիտանիան, քանի որ այդ ճակատամարտում Անտանտի պետությունները պարտություն են կրել: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի  կարծիքով,  նորմալ երկիրը օբեկտիվ կնայեր իրականությանը և հենց առաջինը կճանաչեր  Հայոց Ցեղասպանությունը: Իրավապաշտպանի խոսքերով` մեր խնդիրը պետք է հանդիսանա ոչ թե այն, որ ճանաչման միջոցով  ծնկի բերենք Թուրքիային, այլ այն, որ Ցեղասպանությունը ճանաչեն այնպես , ինչպես ճանաչել են հրեաների Հոլոքոստը: «Մենք պետք է դատապարտենք Օսմանյան կայսրությանը, և ոչ թե այսօրվա Թուրքիային, և այդ ժամանակ  Թուրքիան կդապարտի և կճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Եթե մենք մեկս մյուսին ծնկի բերելու խնդիր չունենանք, այդպես առավել հեշտ կլինի հասնել խնդրի լուծմանը»,-ասաց Վարդան Հարությունյանը: Վերջինս, սակայն, նաև կարծում է, որ Հայաստանն ունի կողմնորոշման խնդիր: «Եթե մենք անդամակցել ենք ԵՏՄ-ին, եթե մենք գնում ենք Հյուսիսային Կորեա, կամ Ուզբեկստան, ապա մենք չպետք է ակնկալելենք, որ ամբողջ աշխարհը պետք է զբաղվի մեր Ցեղասպանության ճանաչման խնդրով: Եթե մենք չենք գնում Փարիզ, Լոնդոն, Գերմանիա, կամ այլ երկրներ, եթե նրանց չենք ասում`  մենք ձեզ հետ միասին նույն բանն ենք մտածում, այլ գնում եք Նազարբաևի մոտ, ապա  դեռ երկար պետք է սպասեք Ցեղասպանության  համաշխարհային ճանաչմանը»,- շեշտում է պարոն Հարությունյանը: Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն էլ  իր հերթին նկատում է,որ  այդ Չանաքքալեի ճակատամարտում Թուրքիան անգամ չի էլ հաղթել, պարզապես Անտանտի երկրներին չի հաջողվել հասնել իրենց նպատակին, այն է` գրավել նեղուցները: Իսկ Թուրքիան իրենց այդպես կոչված հաղթանակի օրը միշտ նշել է  ապրիլի  25-ին: