Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառատունկ՝ ռուս զինվորի զոհվելու վայրում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մարզեր
zinvo

Նորավան գյուղը Սիսիանի շրջանի վարչական տարածքում  է:  Երեւան-Մեղրի մայրուղու 210-րդ կմ-ն է, առաջին հայացքից ամայի թվացող տարածությունում նկատելի է մի փոքրիկ խաչքար:Այստեղ զինվոր է զոհվել: Դեպքը տեղի է ունեցել 1991թ.-ի հուլիսի 7-ին: Այդ տարիներին ռուսական զինուժը Հայաստանում էր, փորձում էր կանխել ազգամիջյան ընդհարումները: Ռուսական բանակի զինվոր Ալեքսեյ Բաբենկոն այդ օրը նշում էր ծննդյան 20-ամյակը: Ալեքսեյի մահից 21 տարի անց Եկատերինբուրգում բնակվող եղբայրը՝ Վիկտորը, մոր հորդորով Հայաստան է գալիս ու եղբոր մահացած տեղում խաչքար կանգնեցնում, այստեղից հող տանում Եկատերինբուրգ: Մանրամասները՝  տեսանյութում / Հեղինակ՝ Արմեն Հովակիմյան, Օպերատոր՝ Մհեր Մանուչարյան/