Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտովթարից զոհված զինվորը տան ավագ երեխան էր

Հասարակություն
top

Երեկ Սպիտակ-Երեւան ճանապարհին «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով մահացած ժամկետային զինծառայող Արտյոմ Թորոսյանը Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղի բնակիչ է: Զինվորի դին դեռ գյուղ չեն տեղափոխել, տեղեկացնում է գյուղապետ Մանուչար Մկրտչյանը: Արտյոմը Թորոսյանների տան ավագ երեխան էր, նրա մյուս երկու եղբայրները դպրոցական տարիք են: Արտյոմը բանակ է զորակոչվել Պոլիտեխնիկ ինստիտուտից: «Բավականին կազմակերպված ընտանիք են: Թորոսյանների հարկի տակ պապը, տատը, հայրը, մայրն երկու երեխների հետ են ապրում, զբաղվում անասնապահությամբ եւ դաշտավարությամբ: Ինչ վերաբերվում է Արտյոմին, ապա նա շատ կազմակերպված ու խելացի երիտասարդ էր, աշխատասեր»,- նշում է Սառնակունքի գյուղապետը: Արտյոմը կզորացրվեր այս տարվա դեկտեմբերին:   Արմեն Հովակիմյան, Սիսիան