Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մշակութային այլասերություն Ծիծեռնակաբերդում». ահազանգ ճարտարապետներից

Հասարակություն
նկ3

Սիրելի հայրենակիցներ, Մեծագույն ափսոսանքով ու նաև վրդովմունքով ենք տեղեկացնում, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ընթացիկ միջոցառմանը համայն աշխարհին ներկայանալու ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տիրույթում օրերս ապօրինաբար ու անհայտ հեղինակմամբ հայտնված, մեծաչափ ու անհեթեթ մի՝ իբր ժամանակավոր «Տաղավարով» , որն անհանդուրժելիորեն խաթարել ու գռեհկորեն նսեմացրել է Հուշահամալիրի   գեղագիտական կեսդարյա անաղարտ կերպարը, աղճատել նրա ամբողջական դիտաընկալման տեսահորիզոնը: Այս իրողությունը հերթական ու վառ վկայությունն է մեր իրավազանց իշխանավորների մշակութային սնանկության, և ազգային արժեքների հանդեպ օրըստօրե ուժգնացող քամահրանքի: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ոչ միայն մեր՝ հեղինակ քաղաքացիներիս, այլ համայն հայության հոգևոր ու նյութական սեփականությունն է, և նրա նկատմամբ ամեն մի անխոհեմ ոտնձգություն արձագանքվելու է բոլորիս հոգիներում: Ուստի կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր դեռ սնվում ու հպարտանում են   ազգային արժեքներով, անհապաղ այցելել հուշահամալիր, ականատես լինել իրադրությանը և օր առաջ միանալ բողոքարկման գործընթացին:   Հուշակոթողի համահեղինակ՝ ճարտարապետ Ս. Քալաշյան Հուշակոթողի համահեղինակի իրավաժառանգ՝ ճարտարապետ Ա. Թարխանյան Հուշահամալիրի թանգարանի համահեղինակ՝ ճարտարապետ   Լ. Մկրտչյան նկ1 նկ2