Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԷՑ-ին տուգանեցին 20 միլիոն դրամով. Առավոտ

Տնտեսություն
1850

Հատուկ հաշիվներին գումար փոխանցելու փոխարեն, ՀԷՑ-ը սպառողներից հավաքագրված գումարները վճարել է բանկային իր այլ՝ «ազատ» հաշիվներին: Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցերին» (ՀԷՑ) հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տուգանեց 20 միլիոն դրամով: Նիստը տեւեց ընդամենը հինգ րոպե. ընկերության ղեկավար Եվգենի Բիբինը չէր ներկայացել: Հ անձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ՀԷՑ-ի ներկայացուցչից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Բիբինը ներկա չէ, սակայն ՀԷՑ-ի ներկայացուցիչը պատասխան չուներ, տեղյակ չէր: Իսկ ընկերությունը տուգանվեց, քանի որ ինչպես ներկայացվեց նիստի ժամանակ, ՀԷՑ-ը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրել ընկերության հատուկ հաշիվներին. ՀԷՑ-ն այս հատուկ հաշիվները շրջանցելով, գումարները մուտքագրել է բանկային իր այլ հաշիվներին, որտեղից հանգիստ կարող է ցանկացած գումար հանել: Հատուկ հաշիվներից արգելված է գումարներ հանել, մինչև ընկերությունը հարյուր տոկոսով չվճարի արտադրող կայաններից ստացած էլեկտրաէներգիայի ամբողջ գումարը: Ամբողջական հոդվածը` այստեղ