Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«The beautified Project»-ի կոչը՝ երաժշտության միջոցով (տեսանյութ)

Հասարակություն
xumbbbbbbbb1

Ապրիլի 26-ին կկայանա «The beautified Project» ռոք խմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Բացի այդ, խումբը յուրովի մշակել ու ձայնագրել է հին հայկական «Արագիլ» երգը, որն ընդգրկվել է նոր ձայներիզում։ Երգի պատգամն այն է, որ հայերը վերադառնան։ Երգի հիման վրա տեսահոլովակ են նկարահանել, որի ռեժիսորը Գևորգ Ենոքյանն է։ Այնտեղ պարով ներկայանում է դերասանուհի Իննա Խոջամիրյանը։ Նա ժեստերի լեզվով մարմնավորում է արագիլին, որը գաղթի խորհրդանիշ է։ Տեսահոլովակի համար բոլոր երաժշտական գործիքները սև են ներկել։ «Ձայնասկավառակում 4-5 երգ է ընդգրկված։ «Արագիլ»-ը ակուստիկ և ռոք տարբերակներով է լինելու։ Նույնը նաև «Կիլիկիա» երգը»,-պատմել է խմբի մեներգիչ Անդրե Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ կարծես իրենց խաչն է դարձել հին հայկական երգերը մշակելը։ Ամեն տարի ապրիլի 24-ին խումբը համերգ է ունենում, բայց այս տարի քանի որ միջոցառումները շատ են, հետաձգել են 2 օրով։ Իսկ մայիս ամսից «Հարված ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով համերգային շրջագայության են մեկնելու Եվրոպա, լինելու են Փարիզում, Բեռլինում, Վիենայում։ «Աշխարհը խուլ է եղել Ցեղասպանության հարցում և մենք երաժշտության միջոցով կոչ ենք անում, որպեսզի այդ ոճիրը ճանաչվի»,-նշել է Անդրեն։ «The beautified Project»-ի անդամները քաջ գիտեն, թե ինչ է նշանակում Ցեղասպանությունից մազապուրծ եղած լինել։ Անդրեի մի պապը 7 տարեկանում ոտքով Ալաշկերտից հասել է Երևան, մյուս տատն ու պապն էլ Վանից են գաղթել։ Արմենի ու Առլենի ընտանիքի մեծերն էլ անցել են նույն դժվարին ճանապարհով։