Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահվան ելքով վրաերթի դեպքով գործը քննության է ուղարկվել ՀՔԾ

Պաշտոնական
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

2014 թվականի օգոստոսի 3-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Երևանի Շինարարների փողոցի շենքերից մեկի դիմաց քաղաքացի Սարգիս Կ.-ն իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել  հետիոտն Ալմաստ Ջ.-ին` անզգուշությամբ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Ալմաստ Ջ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ էլ 2014 թվականի օգոստոսի 10-ին, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և քննվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում: ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն