Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գոհարներ եւ գինի» Նյու Յորքում՝ նվիրված 100-ամյակին

Հասարակություն
110

Նյու Յորքի Հայ Կենտրոնում երեկ տեղի ունեցավ Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության 36-րդ տարեկան «Գրական Գոհարներ և Գինի» ոգեկոչական երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցին։ Երեկոն բացեց Համազգայինի ատենապետուհի Աստղիկ Սևակը։ Հայագիրը բացեց և ամբողջ երեկոն վարեց ամերիկահայ անվանի գրող, դոկտոր Հրանտ Մարգարյանը, որն իր խոսքում մասնավորապես ասաց. «Այս ձեռնարկը ուրախություն և հրճվանք կպատճառի ոչ միայն Համազգայինի անդամներուն, առհասարակ հայ գրականության մտահոգողներուն, որոնք կուզեն որ մեր գրականությունը գետնին չմնա, այլ հնչե, մանավանդ երիտասարդների կողմեն։ Եվ ահա 36 տարի առաջ հիմք դրվեց այս ձեռնարկին ։ Ուրախ եմ, որ մեր երիտասարդները, մանավանդ սփյուռքի մեջ ծնած երրորդ սերունդը կգտնվի ազգային գրականության ճամփուն վրա ։ ՈՒրախ եմ նաև, որ այսօրվա երեկոյին մասնակցում են 18-30 տարեկան պատանիներն ու աղջիկները, որոնք հանդես կգան գրողների ստեղծագործությունների ըթերցմամբ և բանաստեղծություններով։ Երեկոյի ընթացքում հնչեցին Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Ժակ Հակոբյանի, Արամ Հայկազի, Վահան Թեքեյանի, Շահան Շահնուրի, Պարույր Սևակի, Գեվորգ Էմինի, Եղիշե Չարեցի և ուրիշների ստեղծագործությունները ։ Գրողների ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ՝ Թամար Հարությունյանը , Հուշեր Պզտիկյան-Խալիկյանը, Երազ Մարգարյանը , Արթուր Իփեքը, Արփինե Քոչարյանը, Նազարեթ Մարգարյանը, Լիզա Եսայանը , Մհեր Ջանոյանը, Թամար Սամուելյանը, Նիքոլըս Առաքելյանը և ուրիշները ։ Երեկոյի վերջում իր շնորհավորանքներն ու շնորհակալական խոսքն ասաց Սբ․ Լուսավորիչ Մայր եկեղեցվո հովիվ Մեսրոպ Լագիսյանը ։ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՆՅՈՒ ՅՈՐՔ Լուսանկարները՝ հեղինակի 2 3 4 5 6 8 9