Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում երթ է մեկնարկել (տեսանյութ)

Քաղաքականություն
himnadir13

«Մենք ենք տերը մեր երկրի»,«Ազատություն» վանկարկումներով, ֆիդայական երգեր հնչեցնելով Ազատության հրապարակից մեկնարկել է  Հիմնադիր խորհրդարանի երթը։ Հենց մեկնարկից ոստիկանության հետ անհամաձայնության պահ ստեղծվեց: Ոստիկանները պահանջում էին մի գծով քայլել, իսկ այդ պարագայում անհնար էր  պլակատներն ամբողջությամբ պարզած քայլել։ Երթի իրազեկումը քաղաքապետրանի կողմից ընդունված է ի գիտություն։ Իսկ հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ չնայած «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդները անազատության մեջ են ապրիլի 7-ից , միեւնույն է ապրիլի 24-ին, ժամը 18-ին Էրեբունի թանգարանի մոտ հրավիրված հավաքը կայանալու է։ Ի դեպ, հանրահավաքի ժամանակ ազգագրագետ  Հրանուշ Խառատյանը կասկած հայտնեց, որ իշխանությունները ինչ-որ բան են ծրագրել հասարակության դեմ, եւ պետք է կանխել այդ։ Նրա համար անհասկանալի էю ինչու է ապրիլի 24-ին մինչեւ ժամը 13-ը արգելվել մարդկանց հոսքը Ծիծեռնակաբերդ։ Հանրահավաքին մասնակցում էր նաեւ ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանը,որն իր աջակցությունը հայտնեց Հիմնադիր խորհրդարանին։ Rally and march in support of Zhirayr Sefiilyan took place on Freedom Square Rally and march in support of Zhirayr Sefiilyan took place on Freedom Square Rally and march in support of Zhirayr Sefiilyan took place on Freedom Square Rally and march in support of Zhirayr Sefiilyan took place on Freedom Square Rally and march in support of Zhirayr Sefiilyan took place on Freedom Square