Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Թուրքիան այլեւս տարածաշրջանում կարեւորություն չունի» (տեսանյութ)

ԵԽ-ի ընդունած բանաձեւը կարեւոր է, բայց աննախադեպ չէ. համոզված է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը. նա հիշեցնում է, որ Ցեղասպանության փաստը ընդունող բանաձեւ ԵԽ-ն վաղուց է ընդունել. «Պարզապես առաջին անգամ է , որ Հայաստանը որպես սուբյեկտ է հանդես գալիս»։ Պարոն Արզումանյանի կարծիքով՝ Թուրքիան ոչ ադեկվատ ու բավական անհասկանալի դիրքորոշում ունի այս հարցում. «Դա զայրացնում է միջազգային հանրությանը։ Թուրքիան հին հիշողություններով է առաջնորդվում, չի հասկանում, որ այլեւս տարածաշրջանում կարեւորություն չունի»։ Ինչքան էլ կարեւոր լինեն այս կամ այն կառույցի արձագանքները, Ալեքսանդր Արզումանյանը հիշեցնում է, որ ամենակարեւոր իրադարձությունը դեռ առջեւում է. «Մենք հիմա ոգեւորվում ենք, որ էս մեկը ասեց, էն մեկը ճանաչեց, բայց մեզ համար կարեւոր է, որ Թուրքիան ընդունի»։