Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նա կարող էր ցանկացած մտքի առողջ հատիկները գտնել» (տեսանյութ)

Քաղաքականություն
o1u29zHSiII

Որպես ՀՀ 3-րդ հանրապետության առաջին Սահմանադրության հեղինակ` Վլադիմիր Նազարյանն արդյոք կողմ կլինե՞ր այսօր Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին եւ մասնավորապես խորհրդարանական համակարգի անցմանը: «Ա1+»-ի հարցին ի պատասխան Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, որը շփվել ու աշխատել է նրա հետ, նա ասաց, որ դա բարդ հարց է, քանի որ պարոն Նազարյանը մեզ հետ չէ այլեւս եւ դժվար է կանխորոշել` նա ինչ կասեր, սակայն փորձեց այս կերպ պատասխանել. «Պարոն Նազարյանն ուներ մտքի այնպիսի ճկունություն, որ նրա համար որեւէ գաղափար, որեւէ միտք, որեւէ իդեա, որը կարող էր քննարկման առարկա դառնալ, չէր կարող միանգամից մերժվել: Նա մտածող մարդ էր, նա կարող էր ցանկացած միտք դարձնել անալիտիկ վերլուծության առարկա եւ փորձել դրանից ողջամիտ հատիկները, առողջ հատիկները գտնել»: Դիտեք նաեւ տեսանյութը