Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արամ Մանուկյանին հարվածողը պատրաստ է կրկին հարվածել (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարած Արշակ Սվազյանն այսօր Երևանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընդունեց իր մեղքը և միջնորդեց արագացված դատաքննություն իրականացնել։ Սակայն թե՛ մեղադրող, թե՛ տուժող կողմը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ պետք է ըստ էության դատաքննություն անցկացվի, և արագացված դատաքննություն անցկացնելու հիմքեր չկան։ Դատարանն այսօր սահմանեց նաև ապացույցների հետազոտման կարգը, ըստ որի պետք է լսեն գործով տուժողին ՝ Արամ Մանուկյանին, այնուհետև հետազոտեն ապացույցները, և հետո նոր միայն ամբաստանյալ Արշակ Սվազյանը ցուցմունք տա։ Այս գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 13-ին։