Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շնող գետն այլևս նախկինին նման չէ

Տնտեսություն
Shnox_get

Թեղուտում ապօրինաբար հանք շահագործող Վալեքս գրուպի անդամ Թեղուտ ՓԲԸ-ի գործունեությունը շարունակում է բացասական կերպով անդրադառնալ Շնող գետի վրա: 2014թ. ապրիլի 13-ին արված լուսանկարները (տես՝ կից) ցույց են տալիս, որ Շնող գետով հոսում է անտառահատված և բացատված տարածքի հողաշերտը: Գարնանային անձրևներն ավելի են արագացնում հողաշերտի էրոզիան և գետը լցնում ոչ միայն հողաշերտը, այլև բաց ապարների այն պարունակությունը, որի մեջ արդեն կան բազմաթիվ ծանր մետաղներ: Թեղուտի հանքի հետ կապված պարբերաբար են խնդիրներ ծագում: Դեռևս մարտ ամսին համայնքի բնակիչներն ահազանգեցին, որ հանքի պոչամբարի պատվարը քանդվել է, և թունավոր պոչանքն արտահոսում է (տես՝ կից նկարը): 6 1 2 3 4 5 Հունվարի 28-ին Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունն ահազանգ ստացավ, որ Շնողը կրկին աղտոտված է, աղտոտված գետի լուսանկարները հրապարակվեցին ֆեյսբուքում և նախաձեռնության կայքում: Այս անգամ գետն աղտոտված էր թունավոր պոչանքի թափոններով, ինչը նույնիսկ անզեն աչքով տեսանելի է լուսանկարներում: Ավելի վաղ՝ հունվարի 21-ին, Թեղուտ և Շնող համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Թեղուտ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռուբեն Պապոյանն ընդունել էր, որ «հանքարդյունաբերական թափոնով մի պահ են աղտոտել», իսկ պարբերաբար դեպի գետ են արտազատում՝ իբր խճի արտադրամասի արտադրական ջրերը և իրենք խոստանում են այսուհետև գրաֆիկով գետն աղտոտել: Հանդիպման մանրամասները հաղորդել է Հետք-ը, հոդվածում Վալլեքսի տարբեր ընկերությունների նույն աշխատակիցները պնդում էին, որ իրենց «հրաշք» հանքը «եվրոպական ստանդարտներով» է աշխատում և իրենք երբեք չեն աղտոտում: Թեղուտի հանքի հնարավորինս շուտ փակումը կփրկի Հայաստանը վերահաս բազմատեսակ և ծանրագույն աղետներից: Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն