Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայազգի գործարարները՝ Forbes-ում. Ռուբեն Վարդանյանն առաջընթաց է գրանցել

Տնտեսություն
forbes

Forbes ամսագիրը հրապարակել է ռուսաստանցի 200 ամենահարուստ գործարարների ցուցակը։ 2015 թվականի վարկանիշային ցուցակը գլխավորում է «Նարիլսկ Նիկել» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Պոտանինը, ով միանգամից աճ է արձանագրել 7 տեղով։ Գործարարի կարողությունը ամսագրի կողմից գնահատվել է $15.4 մլրդ, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է $2,8 մլրդ ։ Երկրորդ տեղում ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ զբաղեցնում է բիզնեսմեն Միխայիլ Ֆրիդմանը («Ալֆա խումբ» X5 Retail Group և այլն), նրա կարողությունը մասնագետների կողմից գնահատվել է $14.6 մլրդ։ Եռյակը եզրափակում է վարկանիշային ցուցակի նախկին առաջատար Ալիշեր Ուսմանովը («Մեգաֆոն», «Մետալլոինվեստ», Mail.ru Group)։ Ուսմանովի կարողությունը կրճատվել է 4.2 միլիարդով և այժմ կազմում է $14,4 մլրդ։ Հայտնի գործարար Ռոման Աբրամովիչը Forbes-ի վարկանիշային ցուցակում գտնվում է 12-րդ հորիզոնականում՝ $9.1 մլրդ։ Հայազգի գործարար «Մագնիտ» ընկերության սեփականատեր Սերգեյ Գալիցկին 15-րդ հորիզոնականում է՝ $8.3մլրդ։ Հայազգի գործարարներից «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը ցուցակում առաջընթաց չի արձանագրել՝ $4 միլիարդ կարողությունով գտնվում է 26-րդ հորիզոնականում։ Ռուբեն Վարդանյանը ցուցակում առաջընթաց է գրանցել 32 տեղով, նա 92-րդ հորիզոնականում է՝ $0.95 միլիարդով։ Հայազգի մյուս գործարարներից Ալբերտ Ավդոլյանը 120-րդ հորիզոնականում է՝ $0.75 միլիարդով։ Ավելացնենք, որ Forbes-ի այս տարվա վարկանիշային ցուցակում տեղ զբաղեցնելու համար անհրաժեշտ էր ունենալ $500 միլիոն։ Անցյալ տարի «նվազագույն կարողությունը» 10 անգամ քիչ էր՝ $50 միլիոն։ Նշենք նաև, որ ցուցակում տեղ չեն զբաղեցրել պետական կորպորացիաների թոփ-մենեջերները, ինչպես նաև պետական ծառայողները։ Forbes-ի ամբողջական վարկանիշային ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ