Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեհ հայտնի նկարիչն արմատներով հայ է (տեսանյութ)

Մշակույթ
screenshot00004

Լեհ ժամանակակից հայտնի նկարիչներից մեկը Գդանսկ քաղաքում բնակվող Մացեյ Սվիշևսկին է։ Նրա նախնիները 1048 թվականին գաղթել են Հայաստանից։ Նկարիչը հասուն տարիքում է պարզել, որ արմատներով հայ է։ Իր հարյուրավոր կտավներից մի քանիսը Սվիշևսկին այսօրվանից ներկայացնում է Հայաստանի ազգային պատկերասրահում։ «Ահա մարդը» խորագրով ցուցահանդեսում գերակշռում են «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարից արված էսքիզներ։ «Սա իմ պատկերացումն է հոգևորի մասին, որը գալիս է ավանդույթներից, մշակույթից։ Եվ հույս ունեմ, որ հայ արվեստասերի համար այն ընդունելի կլինի»,-շեշտում է նա։ Ցուցահանդեսի բացմանը ներկա մեր երկրում Լեհաստանի դեսպանը, գոհ է հայ-լեհական համագործակցությունից, բայց կարծում է՝ այն զարգացնելու դեռ շատ տեղ կա։ Մանրամասները՝ տեսանյութում