Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ն. Կարապետյանը ՀԱԿ անդամ Վլ. Կարապետյանին «փերինչեք» է անվանել

Քաղաքականություն
7321f602e8fd6b4cc3a09ec71f9bb87f

Որքան էլ զարմանալի թվա, Հայաստանին պետք է Ցեղասպանության ժխտողականության դեմ օրենք։ Կհարցնեք՝ ու՞մ դեմ եք կիրառելու։ Դե, օրինակ, ժամանակին քաղաքական ներկապնակի մեջ մի լավ լղոզված, բայց այդպես էլ երիտասարդ կադր մնացած Վովա, նույն ինքը Վլադիմիր Կարապետյանի։ Վաղուց արդեն սովորական են դարձել նրա գարնանային սրացումներով ուղեկցվող «պրիստուպները» ներքին կամ արտաքին քաղաքական առանձին ասպեկտների վերաբերյալ։ Այդուհանդերձ, չէի սպասի, որ որևէ մեկը, անգամ նա, կարող է շահարկել, նույնիսկ ժխտել Հայոց Ցեղասպանության ճանաչման տարբեր դրսևորումները՝ իշխանություններին քննադատելու համար։ Ըստ այս «փերինչեքի» Հռոմի Պապը իբր չի ընդունել Հայաստան այցելելու հրավերը, և իրավիճակը շտկելու համար Սերժ Սարգսյանն է ուղևորվել  Վատիկան՝մասնակցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին։ Ստացվում է, որ Հայաստան չայցելելու համար, Հռոմի Պապը կաթոլիկ աշխարհի հոգևոր կենտրոնում նախաձեռնել է արդեն իսկ պատմական որակված կոմպլեքս եկեղեցական ծիսակարգ. Հայոց Ցեղասպանությանը նվիրված հատուկ պատարագ ուղեկցված հայկական արարողակարգով և Նարեկացու վարդապետացման կարգ՝ հայոց աշխարհիկ և հոգևոր բարձրագույն դասի, հազարավոր հրավիրյալների ներկայությամբ, աշխարհով մեկ ուղիղ հեռարձակմամբ։ Ավելին, այժմ տարբեր երկրների կաթոլիկ եկեղեցիներ հետևում են իրենց մայր եկեղեցու օրինակին՝ սեփական երկրներում կազմակերպելով հիշատակի պատարագներ։ Իսկ թե որքանով էր միջոցառումը բացառիկ, կարելի է դատել համաշխարհային մամուլի դեռևս չդադարող հազարավոր անդրադարձներից և իհարկե պաշտոնական Անկարայի ցայտնոտային ռեակցիայից։ Այսքանով, սակայն մեր երիտկադրը չի բավարարվում և Պապից էլ կաթոլիկ, ես կասեի Էրդողանից էլ երիտթուրք երևալու համար, կասկածի տակ է առնում Ֆրանցիսկոս Պապի Հայոց Ցեղասպանությանը նվիրված պատգամի կարևորությունը, նշելով, թե «Պապն ընդամենը կրկնել է Հովհաննես Պողոս Երկրորդի՝ 2001թ. արտասանած խոսքերը»։ Իհարկե, սրանով Վլադիմիրը փորձել է թերևս ընթերցողին հիշեցնել ԱԳՆ-ում իր համեստ ներկայության տարիների նույնքան համեստ ձեռքբերումներից ինչ-որ դրվագ, սակայն մեղմ ասած անբարոյական պետք է լինել նսեմացնելու և փոքրացնելու Ֆրանցիսկոս Պապի պատգամը, որում իրականում նա մեկ մեծ քայլ առաջ կատարեց կենտրոնանալով ժխտողականության անթույլատրելիության վրա։ Միգուցե, Վլադիմիրը փորձի մխիթարե՞լ Դավութօղլուին և Էրդողանին, համոզի նրանց, որ իզուր են աղաղակում, դեմարշների դիմում, դեսպան հետ կանչում։ Ամեն կերպ փորձելով նվազեցնել վերոնշյալ պատմական իրադարձության կարևորությունը, մեր «փերինչեքը» կենտրոնանում է արարողակարգային հարցերի շուրջ, մի բան, որից ինքը այդպես էլ գլուխ չհանեց իր դիվանագիտական աշխատանքի ընթացքում։ Դիտավորությամբ թե անգիտությամբ Վովան չի նկատում, որ Հայոց Ցեղասպանության մի քանի ժամանոց հատուկ ծիսակարգը հոգևոր միջոցառում է, և Սերժ Սարգսյանը Վատիկան է ժամանել դրան մասնակցելու, այլ ոչ թե «Հռոմի Պապի հետ պաշտոնական և ընդլայնված կազմով հանդիպումներ ունենալու» և ասենք փոխգործակցության հետագա ծրագրեր քննարկելու նպատակով։ Ի վերջո, այդ օրը արձանագրվեց ցանկալի արդյունք, ինչը պտուղ էր նաև նախորդած ինտենսիվ դիվանագիտական շփումների։ Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցածի առթիվ թուրք պաշտոնյաների դիրքորոշումն առավել հասկանալի է, քան Վլադիմիրինը։ Թուրքերը գոնե անկեղծորեն վրդովված աղաղակում են հայտարարության իրենց համար վտանգավորության մասին, մինչդեռ Վովան թուրքերին հավասար սրտնեղած Պապի խոսքերից, միաժամանակ փորձում է շեղել դրանից հանրության ուշադրությունը և քննարկման դաշտ է բերում Սերժ Սարգսյանի Իտալիայում հանդիպած պաշտոնյաների աստիճանները: Կարծում եմ, ընթերցողիս մոտ էլ սահուն անցում չեղավ մի հարցից մյուսին, բայց դե… Հայաստանի Նախագահը հանդիպեց Իտալիայի Նախագահին, Պաշտպանության նախարարին, Հռոմի քաղաքապետին: ՀՀ ԱԳ նախարարը զուգահեռաբար հանդիպեց Իտալիայի ԱԳ նախարարին: Բայց արի ու տես, որ այդ շարքում Վովան շատ կուզեր տեսնել Իտալիայի գործադիր մարմնի ղեկավար, վարչապետ Մատեո Ռենցիին։ Մի՞թե այդ շարքի մեջ Իտալիայի վարչապետի հետ հանդիպման բացակայությունը նվազեցնում է այցի և հարակից՝ Նեապոլյան միջոցառումների կարևորությունը: Նման եզրահանգումներ անելու համար պետք է առնվազն տիրապետել այցի օրակարգին, ինչը կարծում եմ «փերինչեքների» խելքի բանը չէ։ Ցավալի է, որ այս օրերին, երբ համայն առաջավոր մարդկությունը փորձում է որևէ կերպ իր լուման ներդնել Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում, մեզանում կարող են գտնվել մարդիկ, ովքեր պատրաստ են անցնել բարոյականության սահմանը և շահարկել ու նսեմացնել Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում արձանագրվող արդյունքները։ Ցավալի է ու մտահոգիչ, որ այդ մարդկանց ժամանակին հասու են եղել պետական իշխանության որոշակի լծակներ, և ակամայից սկսում ես մտածել, թե ժամանակին այդ լծակները նույն ուղղությամբ են աշխատել, ինչ հիմա։   Նաիրա Կարապետյան, ԱԺ ՀՀԿ պատգամավոր