Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպիվակով. երեք համերգ Երեւանում

Մշակույթ
spivakov1

Երևանում ապրիլի 14-16-ը անցկացվում է «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով փառատոն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի շրջանակում  երեք համերգ է լինելու Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ և Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ։ Հայաստանյան համերգները տեղի են ունենում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ապրիլի 14-ի համերգային ծրագրում հնչեցին Մոցարտի ստեղծագործությունները՝ Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 17-ը, «Ռեքվիեմ»-ը։ Ապրիլի 15-ին հանդիսատեսին կներկայացվեն Մոցարտի, Վերդիի, Բելինիի, Դոնիցետիի, Պուչինիի հայտնի ստեղծագործությունները։ Ապրիլի 16-ին կներկայացվի մուլտիմեդիա նախագիծ, որը կրում է Չապլինի ժամ՝ «Մեծ քաղաքի կրակները» խորագիրը։ Բոլոր համերգները կսկսվեն ժամը 19:15-ին: spivakov1 spivakov2 spivakov3