Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամուել Սեւյանը եւ Վարուժան Հակոբյանը բաժանեցին տեղերը

Սպորտ
sport-chess-amerika1

ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի շախմատիստ Սամուել Սեւյանը բավականին հաջող հանդես եկավ Սենտ Լուիսում ավարտված այդ երկրի առաջնությունում: 15-ամյա գրոսմայստերը 5,5 միավորով բաժանեց 5-7-րդ տեղերը, որը վատ արդյունք չէ, եթե հաշվի առնենք այն, որ նա առաջին անգամ էր մասնակցում առաջնությանը: Նա վաստակեց 9 հազար դոլար պարգեւավճար: Մեր մյուս հայրենակից Վարուժան Հակոբյանը նույնպիսի արդյունք ցույց տվեց, ինչպես Սամուել Սեւյանը, եւ Գաթա Կամսկու հետ միասին կիսեց նույն տեղերը: Չեմպիոնի կոչումը նվաճեց ԱՄՆ-ի ուժեղագույն շախմատիստ Հիկարու Նակամուրան, որը վաստակեց 8 միավոր: Կանանց առաջնությունում առաջին տեղը գրավեց Իրինա Կրուշը, որը 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր: Մեր հայրենակից Տաթեւ Աբրահամյանն այս անգամ անհաջող հանդես եկավ եւ նախորդ տարվա 3-րդ տեղը փոխարինեց 7-րդ հորիզոնականով: