Ի՞նչ եղավ ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ճակատագիրը (տեսանյութ)

Մեծամորի ատոմակայանի շահագործումը երկարաձգվել է մինչեւ 2026թ.՝ ռուսական կողմի ֆինանսական աջակցությամբ։ ՀՀ եւ ՌԴ կառավարությունները փետրվարին ստորագրել են համաձայնագիր, ըստ որի` ռուսական կողմը կտրամադրի 270 մլն դոլար արտոնյալ վարկ ու 30 մլն դոլարի դրամաշնորհ։

Ատոմակայանի արտադրածն այսօր ամենաէժան էներգիան է եւ ապահովում է ոչ միայն ՀՀ բնակչության 40 տոկոս սպառումը, այլեւ արտահանվում է: Այս հանգամանքը հաշվի առնելով է, որ իշխանությունները դժվարությամբ են համակերպվում այն մտքի հետ, որ գործող միակ՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման 30-ամյա ժամկետը լրացել է, եւ այն պետք է փակել: Սա Եվրամիության պահանջն է։

Չնայած առկա խնդիրներին՝ արդեն խոսվում է 1000 մգՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի շահագործման ժամկետների մասին։

Մանրամասներ՝ տեսանյութով

loading