Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ կտա 12-ամյա պարտադիր կրթությունը աշակերտին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Dproc

12-ամյա պարտադիր կրթությունը ավելորդ բեռ է աշակերտների համար։ Սովորելու ցանկություն չունեցողը 3 տարի դպրոցում անցկացնելու փոխարեն, կարող է ավելի օգտակար գործով զբաղվել. այս կարծիքն ունի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը. «Աղքատության այս ծայրահեղ պայմաններում ո՞նց ենք պատկերացնում գյուղական դպրոցում մարդը սովորել է, օտարված, հիմա ասում ենք, որ եւս 3 տարի պիտի սովորես, հող չվարես, կով չպահես, չհնձես, փող չաշխատես, այսինքն՝ տնտեսություն չստեղծի։ Իսկ ով է իրեն պահելու, ով է իր հորն ու մորը պահելու, որ կարիքի մեջ են, իսկ երբ է պատանին կարողանալու իր ջանքերով աշխատել»։ Աշխատանքը չպետք է դառնա խոչընդոտ լիարժեք ուսում ստանալու համար՝ կրթության եւ գիտության նախարարության համոզմունքն է։ Օրենքի պարտադիր դրույթը կստիպի աշակերտներին մրցունակ դառնալ։ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի կարծիքով՝ «երեխային պետք է սթափեցնել, նա գուցե այդ պահին մտածի, որ չի ուզում սովորի, կամ չի կարող, պետք է նրան հասկացնել, որ չկարողանալու ճանապարհ չկա, բոլորը կարող են սովորել»։ Թեմայի մանրամասները՝ տեսանյութով