Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա՝ Քարդաշյանին կառավարությունում ընդունելու համար

Հասարակություն
kim-kardashyan1-241x2651

«Հայաստանի Սոցիալիստական շարժումը» և «Ազգահին արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպությունը շաբաթ օրը՝11.04.2015 թ. Ժամը 14:00-ին նախաձեռնում է պիկետ կառավարության շենքի դիմաց,որի ժամանակ նամակ կուղարկվի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝  Քիմ Քարդաշյանին պետական մակարդակով ընդունելու և մեր արժեհամակարգը վտանգի տակ դնելու համար: «Քիմ Քարդաշյան իր ամբողջ կյանքում ոտնահարել է հայ կնոջ կերպարը, ով միշտ դեմ է գնացել հայկական արժեքներին` միշտ բիծ է քաշել ավանդական հայ կնոջ կերպարի վրա:Այսօր մենք նրան ընդունում ենք հայկական տարազով ու աղուհացով,այնուհետև պետական մակարդակով ընդունում է ՀՀ վարչապետը: Իհարկե բոլոր առիթները պետք է օգտագործենք Հայաստան բրենդը աշխարհով մեկ տարածելու համար,բայց ամեն ինչ ունի իր սահմանը: Եկեք չմոռանանք մեր արժեհամակարգի մասին ու չվտանգենք այն՝ պոռնոաստղին Հայաստանում գովազդելով»,-ասված է հայտարարության մեջ։