Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քիմ Քարդաշյան. «Ես շատ երջանիկ եմ» (տեսանյութ)

Հասարակություն
kim-kardashyan

Զվարթնոց օդանավակայանում սպասում են Քիմ Քարդաշյանին, որը  ընտանիքի հետ ժամանելու է  Երեւան։  Օդանավը ուշանում է։ Հիշեցնենք. որ ֆրանսիական ավիաուղիների դիսպետչերները գործադուլ են հայտարարել, որի արդյունքում որոշ չվերթներ հանվել են։ Իսկ ուշացումները տեւում են մինչեւ 40 րոպե։ Արմենիա Մարիոթ հյուրանոցի մոտ եւս տասնյակ քաղաքացիներ են հավաքվել՝ տեսնելու Քիմ Քարդաշյանին։ Ինքնաթիռը ժամանեց 50 րոպե ուշացումով։ Քիմ Քարդաշյանը լրագրողների հարցերին չպատասխանեց. որոնք հնչում էին, երբբ նա դուրս էր գալիս օդանավակայանից. պարզապես լրագրողներից մեկի հարցին, թե «Երջանիկ եք, որ այստե՞ղ եք»,Քիմը ակնոցը հանելով՝ պատասխանեց՝ շատ երջանիկ։ Օդանավակայանում ոստիկանական ուժեղացված հսկողություն էր։ Ի դեպ, Քարդաշյանի  Հայաստան այցելությունը կազմակերպվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ու «SIMA Tours USA» ընկերության ջանքերով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: MHM94764 MHM94764 copy MHM94763 copy MHM94761 copy MHM94762 copy