28 անձի 117 հազար դոլարանոց բնակարաններ են նվիրվել

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հետաքրքրում է՝ ինչու են պետական ծառայության մեջ գտնվող առնվազն 28 անձի տրամադրվել 117 հազար դոլարանոց բնակարաններ։

«Ինչո՞ւ իրենց տրամադրվեցին, ինչո՞ւ հաշմանդամություն ունեցող ՊՆ աշխատակիցներին չտրամադրվեցին, ընդ որում նրանք ունեցել են սեփականություն»,- այսօր Կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԺ պատգամավորը։

Նրան նաեւ հետաքրքրում էր, թե ինչու են այդ բնակարանները ձեռք բերվել «Նիկշին» եւ «Նիկմետալ» կազմակերպությունների կողմից։

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ գնումների ընթացակարգին համապատասխան է կատարվել ամեն ինչ եւ Ֆինանսների նախարարության երկու անապահով անձանց են տրվել բնակարանները։

Պատգամավորը հիշեցրեց, որ համատարած աղքատության պայմաններում, նման անձանց թանկարժեք բնակարաններ նվիրելը անընդունելի է։

  •