Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել

Պաշտոնական
ffd0eced6e1fd5574217a78f3b359a13

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանի, ոստիկանապետ Կամո Աղաջանյանի եւ այդ կառույցների մի խումբ պատասխանատուների մասնակցությամբ: Հանդիպման սկզբում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ուժային կառույցների ղեկավարներին ս.թ. մարտի 30-ին Մարտակերտ քաղաքի բնակչուհի Դիանա Բաղրյանի սպանության օպերատիվ բացահայտման համար: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ուժային կառույցների աշխատանքներին եւ նրանց միջեւ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան ոլորտներում աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ